Beeway. www.beeway.com.tw Reference source from the internet.
USB ֆլեշ քարտը, իրականում NAND տիպի ֆլեշ հիշողություն է՝ ինտեգրացված USB 1.1 կամ 2.0 ինտերֆեյսով։Այն փոքրիկ, թեթև, շարժական և շատ անգամ գրելու-կարդալու ունակությամբ՝ ինֆորմացիա կրող սարք է, որը կարող է կրել մինչև 64 ԳԲ ինֆորմացիա, սակայն ամենատարածված տարողությունը՝ 512 ՄԲ-ն է (2006թ.-ի դրությամբ)։ Ֆլեշ քարտը, արագ տիպի հիշողությամբ սարք է, որը ավելի հուսալի է, քան ճկուն մագնիսական սկավառակը (floppy)։ Ֆլեշ քարտերը օգտագործում են շարժական հիշողության սարքերի՝ USB Mass Storage ստանդարտը։ Սարքը օգտագործելու համար, ձեր օպերացիոն համակարգը պետք է ունենա USB Mass Storage, և ֆլեշ քարտում օգտագործվող ֆայլային համակարգի դրայվերների ապահովում։ Mac OS X օպերացիոն համակարգի բոլոր տարբերակները ունեն USB Mass Storage սարքավորումների ապահովում։ Microsoft Windows XP, 2000 և ME ևս ունեն այսպիսի սարքերի ապահովում, սակայն Windows-ի բոլոր նախկին տարբերակները պահանջում են դրայվեր, որը, սովորաբար, տրամադրում է արտադրողը։
[խմբագրել] Պատմություն
Ֆլեշ քարտը ստեղծվել է 1998թ.-ին IBM-ի կողմից, որպեսզի փոխարինի ճկուն մագնիսական սկավառակները՝ ThinkPad գծի արտադրանքների համար։ Չնայած, որ IBM-ն է առաջին անգամ հայտարարել այս սարքի մասին, սակայն նրանք չեն արտոնագրել այն, և, հետագայում, պայմանավորվել են M-Systems-ի հետ, որպեսզի նրանք զարգացնեն և արտադրեն այդ սարքերը։ Այս սարքի և նրա հետ կապված մի քանի այլ արտոնագրեր, այժմ պատկանում է M-Systems ընկերությանը։
Առաջին ֆլեշ քարտերը արտադրվել են M-Systems-ի կողմից՝ «disgo» ապրանքանիշի տակ, հետևյալ տարողություններով՝ 8ՄԲ, 16ՄԲ, 32ՄԲ և 64ՄԲ։ Սրանք ներկայացվում էին հանրությանը, որպես «ճկուն մագնիսական սկավառակները վերացնողներ», և այդ նույն կառուցվածքով արտադրվել էին մինչև 256ՄԲ։ Սակայն, շուտով, ասիական արտադրողները սկսեցին արտադրել իրենց սեփական ֆլեշ քարտերը՝ Disgo-ից ավելի էժան գներով։
Ժամանակակից ֆլեշ քարտերը ունեն USB 2.0 միացում։ Սակայն, տվյալ պահին, նրանք չեն օգտագործում որոշված ամբողջ 480ՄԲիթ/վ արագությունը՝ տեխնիկական սահմանափակումների պատճառով։
Չնայած, որ այս քարտերը սկզբնապես նախատեսված էին անհատների համար՝ ինֆորմացիան տեղափոխելու համար, սակայն այսօրվա ֆլեշ քարտերը դառնում են կյանքի մեջ ավելի ու ավելի պրակտիկ, օրինակ iPod-ը` երաժշտություն լսելու համար, կամ ֆլեշժամացույցները։
歡迎進入Beeway的憶想世界—以記憶體為基調 結合創新科技、設計美學、健康概念、工業藝術、與時尚流行等元素, 賦予隨身碟更豐富多元的面貌.
Beeway專門設計製造USB隨身碟飾品,最新產品為高品質的鈦鍺USB隨身碟項鍊組
Mail:sales.beeway@msa.hinet.net www.beeway.com.tw
TEL:886 4 24759277 FAX:886 4 24714839
We manufacture and design USB Flash Drive Disk / Memory Stick with accessory by combining advanced tech, stylish esthetics, health concept, craft, and fashion. Creativity is our best power.
隨身碟,U盤, 禮物、鈦鍺項鍊’‘Alc'hwez USB‘USB stick‘USB flash paměť‘USB-nøgle‘USB-Massenspeicher‘USB flash drive‘USB-poŝmemorilo‘Memoria USB‘Mälupulk‘USB-muisti‘Clé USB‘Memoria USB‘החסן נייד‘USB-tykač‘USB ֆլեշ քարտ‘Clave de memoria USB‘USB flash drive‘Chiave USB‘USBメモリ’USB 플래시 드라이브‘Pemacu kilat USB‘USB-stick‘Minnepinne‘Minnepinne‘Pamięć USB‘USB Flashdisk‘USB flash drive‘USB flash drive‘Jednotka USB flash‘USB-ključ USB-minne‘แฟลชไดรฟ์‘Ổ USB’
沒有留言:
張貼留言